HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Վարչապետի պաշտոնակատարի որոշման համաձայն՝ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահի աշխատակազմ էր ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու միջնորդություն: 

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն էլ նա ազատվել էր ԶՈւ  գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter