HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամիրյանում հնչած կրակոցների գործով Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է նորկայացվել դատարան:

Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնում է, որ կալանավորման միջնորդության և Սուքիասյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը կքննվի վաղը` հուլիսի 21-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել: Միջադեպի ընթացքում ԱՄՆ-ի քաղաքացի մի տղամարդ ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել Ռոբերտ Սուքիասյանը, ով ներկայացել է ոստիկանություն, ձերբակալվել: Նա ցուցմունք է տվել, հայտնել, որ կրակոցն ինքն է արձակել ինչպես նաև նշել, թե պաշտպանվելու նպատակով է կրակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter