
ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը ինտենսիվ կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ՝ Հայաստան-Նախիջևան-Թուրքիա եռանկյունու հատվածում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել