«Միավորված հայերը» շտաբ է բացել Գավառում
Այսօրվանից կգործի «Միավորված հայեր» կուսակցության հերթական նախընտրական շտաբը: Այս անգամ կուսակցականներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց դիմավորել են նաև գաղափարակիցներ և ընտրողներ: Նրանք տեղում բաժանել են կուսակցական ծրագրերի թռուցիկներն ու զրուցել հավաքվածների հետ խնդիրներից ու առաջիկա անելիքներից:
ՄՀԿ շտաբը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ Սայադյան փողոց, Կենտրոնական հրապարակ: Նախընտրական շտաբի ղեկավարն է Լևոն Պիպոյանը, տեղակալը՝ Ասիկո Բոխյանը, ովքեր պատրաստ են աջակցել բնակիչներին՝ ընտրական գործընթացում ի հայտ եկող խնդիրների լուծման և խախտումների բացահայտման հարցում:
«Միավորված հայեր» կուսակցություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել