
Ալեքսանդր Խաչատուրյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված Ալեքսանդր Խաչատուրյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում։
«Ինստիտուցիոնալ ընդդիմության գործ ունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։
Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։
Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է Ա. Խաչատուրյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել