
Չինաստանում ջրհեղեղ է. զոհվել է 25 մարդ
Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի տարածքի մեծ մասում վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղ է։ Չժենչժոու քաղաքում զոհվել է 25 մարդ, ևս 7-ը անհետ կորած են։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
record breaking rainfall and huge floods in Henan, China#ClimateCrisis pic.twitter.com/AmFRCtR3yb
— Chenchen Zhang??♀️ (@chenchenzh) July 20, 2021
Հուլիսի 17-ի երեկոյից մինչև հուլիսի 20-ի երեկոյան Հենան նահագի վարչական կենտրոն Չժենչժոու քաղաքում տեղումների քանակը կազմել է 617,1 միլիմետր, ինչը մոտ է տարեկան միջին ցուցանիշին (640,8 միլիմետր)։ Չինական լրատվամիջոցները, հղում անելով օդերևութաբաններին, հայտնում են, որ վերջին երեք օրվա ընթացքում տեղումների նման քանակը լինում է «հազար տարին մեկ անգամ»։ Սինհուա գործակալությունը գրում է, որ տեղատարափ անձրևների հետևանքով տեղումների օրական և ժամային քանակը գերազանցել է Չժենչժոու քաղաքի պատմական մաքսիմումները։
Affected by this year's sixth typhoon In-fa, Henan Province in the central China suffered a historic heavy rain. The provincial capital Zhengzhou City has recorded the highest single-day rainfall in the past two days. pic.twitter.com/zhfjs7ylXo
— ShanghaiEye (@ShanghaiEye) July 20, 2021
Զոհերից առնվազն 12-ը մահացել են Չժենչժոուի մետրոյում, երբ ջրածածկ է եղել քաղաքային մետրոյի հինգերորդ գիծը։ Սոցիալական ցանցերում հրապարակվել է մետրոյից տեսանյութ, որտեղ վագոններում գտնվող մարդիկ, մինչև կրծքավանդակը, կանգնած են ջրի մեջ։ Մետրոյից փրկվել է մոտ 500 մարդ, որոնք տարհանվել են փրկարարների կողմից։
7月20日晚,郑州暴雨地铁5号线一车厢多人被困,水位淹过肩膀。根据郑州地铁晚上发布的消息,受持续暴雨影响,郑州地铁全线网车站已暂停运营服务,消防人员正在救援。 pic.twitter.com/wCiz7TGhki
— The Paper 澎湃新闻 (@thepapercn) July 20, 2021
Հենան նահանգում, ուժեղ անձրևի պատճառով, բարձրացել է մի քանի գետերի մակարդակը։ Փակ են բազմաթիվ մայրուղիներ, կանգնեցվել է գնացքների աշխատանքը, չեղարկվել կամ հետաձգվել են ավիաթռիչքները։ Չժենչժոու քաղաքից, որի բնակչությունը հասնում է 12 միլիոնի, տարհանվել է առնվազն 100 000 մարդ։ Հուլիսի 21-ին ևս շարունակվել է հորդառատ անձրևը, իսկ առաջիկա երկու օրերին օդերևութաբանները կանխատեսում են տեղումների քանակի կրճատում։
Վերջին օրերին երկրագնդի մի շարք շրջաններում նկատվում են եղանակային արտակարգ երևույթներ։ Այսպես, Եվրոպայում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի արդյունքում Գերմանիայում և Բելգիայում մահացել է մոտ 200 մարդ։ Յակուտիայում հրդեհներն ընդգրկել են 1,5 միլիոն անտառային տարածք։ Տուժել է մոտ 100 մարդ։ Անտառային հրդեհներ են նաև ԱՄՆ արևմտյան 13 նահանգներում և Կանադայում։
Լուսանկարը՝ AFP / Scanpix / LETA
Մեկնաբանել