
Լիվերպուլը հեռացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) բրիտանական Լիվերպուլ նավահանգստային քաղաքը հեռացրել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից։ Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ին՝ Չինաստանի Ֆուչժոու քաղաքում՝ Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանի ժամանակ, որը կայացել է մասամբ առցանց ֆորմատով։
? BREAKING
— UNESCO ?️ #Education #Sciences #Culture ??? (@UNESCO) July 21, 2021
World Heritage Committee deletes Liverpool Maritime Mercantile City from UNESCO’s #WorldHeritage List – more information soon.https://t.co/8A7OGJynp8 #44WHC pic.twitter.com/t6vVrfAjDW
Որոշումը պայմանավորված է Liverpool Waters-ի կառուցման նախագծի հետ, որը, ինչպես կարծում են փորձագետները, էական փոփոխությունների կենթարկի Լիվերպուլի կենտրոնը։ Մասնավորապես, նախատեսվում է կառուցել մի շարք բարձրահարկ շենքեր։ Մասնագետների կարծիքով՝ աշխատաքները կհանգեցնեն պատմական նավաշինարանների վերակառուցմանը, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս։
Շնորհիվ պատմական կենտրոնի վեց շրջանների, ինչպես նաև նավաշինարանների, Լիվերպուլը համարվում էր պատմական հուշարձան, որը վկայում է XVIII-XIX դարերում աշխարհի ամենախոշոր առևտրային կենտրոններից մեկի զարգացման մասին։ 2004 թվականից քաղաքը համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ինչպես նշում էին ՄԱԿ-ում, Լիվերպուլը կարևոր դերակատարություն է ունեցել Բրիտանական կայսրության ընդլայնման գործում՝ դառնալով կարևոր կետ Հյուսիսային Եվրոպայից Ամերիկա ներգաղթյալների հոսքի կազմակերպման համար։ Պատմական հուշարձանների թվում են առևտրային, վարչական և հանրային նշանակության կառույցները, ներառյալ նաև Սենթ Ջորջ Հոլ համերգասրահը։
Լուսանկարը՝ Anthony Devlin/Bloomberg
Մեկնաբանել