
Գրանցվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 225-ով՝ ընդհանուր կազմելով 228 161: Նախօրեին կատարվել է 5034 թեստավորում (ընդհանուր՝ 1 287 379): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 2 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4575 է:
Առողջացել է ևս 91 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 218 676-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել