
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում 817 բնակարան և 290 տուն կկառուցի
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում մեկնարկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր։
Հիմնադրամի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն, որի համար հատկացվել է 58 մլն 398 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նշված գումարը հավաքագրվել է «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք միջոցառման շրջանակներում՝ մասնավորապես հիմնադրամի ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Տորոնտոյի տեղական մարմինների ջանքերով։
Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ բնակարաններով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել