HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 21-ից 22-ը Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

«Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 3, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, որսագողության, ապօրինի զենք կրելու, կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, կողոպուտի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-հայտնում է Ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter