HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերսեդեսը» կողաշրջվել է․ ուղևորներից մեկը մահացել է

2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter