
ԱԱԾ-ն դատարանի համակարգիչներ է առգրավել
Հուլիսի 20-ից «Դատալեքս» տեղեկատվական պորտալում գրեթե չեն թարմացվում տեղեկությունները, թե այդ օրվա դրությամբ ինչ գործեր են մուտքագրվել դատարաններ: Հուլիսի 20-ին միայն մի քանի քրեական գործ է մուտքագրվել համակարգ, իսկ մուտքագրված քաղաքացիական գործերը համարներ չունեն: Վարչական գործերով ընդհանրապես մուտքագրված տվյալներ չկան:
«Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել, որը վերաբերում է դատավորներին գործերի մակագրմանը: Առգրավվել են Վերաքննիչ քրեական դատարանի մի քանի համակարգիչները: Դա է պատճառը, որ «Դատալեքս» տեղեկատվական պորտալում տեղեկատվությունը չի թարմացվում: Աղբյուրի փոխանցմամբ ԱԱԾ-ն այդ մասին այսօր հաղորդագրություն կտարածի:
Բարձրագույն դատական խորհրդից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն չմեկնաբանեցին մեր տեղեկությունը՝ հորդորելով բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին: Վերջինիս լրատվական բաժնից ևս չհաջողվեց պարզաբանում ստանալ:
Մեկնաբանել