HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կընդլայնվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շահառուների շրջանակը

Կառավարությունը հուլիսի 22-ի նիստում ընդունված որոշմամբ կվերանայի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմամբ տրամադրվող օժանդակության պայմանները, մասնավորապես․

  • կընդլայնվի տնտեսվարողների շրջանակը Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող կազմակերպությունների մասով, 
  • կվերանայվեն միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի օգտագործման նպատակները՝ ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծման և գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունների սահմանում,
  • կվերանայվեն նաև միջոցառման շրջանակում տրամադրվող վարկերի նկատմամբ ներկայացվող պահանջները՝ սահմանաչափի և տոկոսադրույքի բարձրացում, արտոնյալ ժամանակահատվածի երկարացում, միաժամանակ՝ պետության կողմից սուբսիդավորման ժամկետի կրճատում։ Հաշվի առնելով, որ գործող կարգավորմամբ սուբսիդավորումը իրականացվում է 24-48 ամիսների համար, ինչպես նաև հիմք ընդունելով փոփոխությունների այն տրամաբանությամբ իրականացումը, որի չի հանգեցնի տնտեսավարողների համար գործող պայմանների կտրուկ վատթարացման՝  նախատեսվում է սուբսիդավորման ժամկետի կրճատում, փոխարենը՝ սուբսիդավորման չափի ավելացման հնարավորության ստեղծմամբ, որն ընդհանուր առմամբ կապահովի օժանդակության տրամադրման հավասարակշված մոտեցում,
  • կսահմանվեն տնտեսավարողներին ներկայացվող պահանջները՝ կորպորատիվ կառավարման համակարգի խթանման մեխանիզմերի ներդրման միջոցով։

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվության՝ մարտի 23-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող գործող կազմակերպությունների թիվը 407 է, որոնց ժամկետանց հարկային պարտավությունները կազմում են շուրջ 22 մլրդ դրամ։ Նախագծի ընդունումը, ըստ գործադիրի, հնարավորություն կտա վերոնշյալ կազմակերպություններին միջոցառման շահառու դառնալու միջոցով մարելու հարկային պարտավորությունները, ինչը կարևորվում է վերջիններիս տնտեսական գործունեության շարունակականության ապահովման և հետագա հարկերի վճարման տեսանկյունից։

Նախնական հաշվարկներով պետական բյուջեի ծախսերը կավելացվի 5-7 մլրդ դրամի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter