HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը խաբել է` ասելով, թե նախընտրական քարոզարշավի փող չունի

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոչ մի բիզնես չունի, բայց միևնույն է` շահաբաժիններ է ստանում: Այս տվյալները ներառված են որպես պատգամավորի թեկնածու` նրա ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում:

Ըստ հայտարարագրի, նրա վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 18 մլն 415 հազար դրամ, որից 3 մլն 25 հազարը եղել է նրա` որոնես պատգամավոր ստացած աշխատավարձը, 11 մլն 250 հազար դրամը ստացել է որպես շահաբաժին` «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ից, իսկ 3 մլն 300 հազարը ստացել է «Ս.Վ.Ս» ՍՊԸ-ից: Ալեքսանյանը 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշիվներում ունեցել է 380 մլն դրամ և 9 մլն 385 հազար դոլար: Նա հայտարարագրել է չորս շինություն, վեց հողամաս և չորս ավտոմեքենա` երկու «Մերսեդես Բենց», որոնցից մեկը «500» մոդելի, մյուսը` «600», մեկական «Ռենջ-Ռովեր» և «Վազ 21124» մակնիշի:

Ըստ հայտարարագրի, նա չունի ոչ մի գույք, որի արժեքը կգերազանցի ութ միլիոն դրամը, բայցևայնպես, ստացվում է, խաբել է` ասելով, թե նախընտրական քարոզարշավի փող չունի: Քարոզարշավի համար կարելի է ծախսել առավելագույնը տասը միլիոն դրամ, որի 38-ապատիկ նա ունի բանկային հաշվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter