HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԸՀ-ն գրանցեց ընտրված 107 պատգամավորների անունները

Ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը կգումարվի օգոստոսի 2-ին: Նման որոշում կայացեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր՝ հուլիսի 22-ի արտահերթ նիստում: ԿԸՀ-ն նաև նորընտիր խորհրդարանի պատգամավորների գրանցումն իրականացրեց, ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ըստ այդմ նոր խորհրդարանում կլինի 107 պատգամավոր:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց պատգամավորների անունները, ՔՊ համամասնական ցուցակի երկրորդ մասից (ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ) պատգամավորի մանդատ ստացան Ռուստամ Բաքոյանը, Կնյազ Հասանովը, Ալեքսեյ Սանդիկովը: ՔՊ համամասնական ցուցակի առաջին մասից ընտրված պատգամավորների անուններն են՝ Խաչատուր Սուքիասյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Արփինե Դավոյան, Արսեն Թորոսյան, Նազելի Բաղդասարյան, Ռուբեն Ռուբինյան, Գուրգեն Արսենյան, Գուրգեն Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Հերիքնազ Տիգրանյան, Հայկ Կոնջորյան, Արուսյակ Ջուլհակյան, Էդուարդ Աղաջանյան, Անդրանիկ Քոչարյան, Մարիա Կարապետյան, Բաբկեն Թունյան, Շիրակ Թորոսյան, Ծովինար Վարդանյան, Վահագն Հովակիմյան, Գևորգ Պապոյան, Հռիփսիմե Գրիգորյան, Վիգեն Խաչատրյան, Վլադիմիր Վարդանյան, Սոնա Ղազարյան, Զարուհի Բաթոյան, Լիլիթ Ստեփանյան, Կարեն Համբարձումյան, Վիլեն Գաբրիելյան, Մերի Գալստյան, Սիսակ Գաբրիելյան, Արմեն Խաչատրյան, Տաթևիկ Գասպարյան, Վաղարշակ Հակոբյան, Հայկ Սարգսյան, Արուսյակ Մանավազյան, Սերգեյ Բագրատյան, Թագուհի Ղազարյան, Հրաչյա Հակոբյան, Մաթևոս Ասատրյան, Լուսինե Բադալյան, Վահե Ղալումյան, Սեդրակ Թևոնյան, Քրիստինե Պողոսյան, Սերգեյ Մովսիսյան, Արման Եղոյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Արեն Մկրտչյան, Մարինա Ղազարյան, Նարեկ Զեյնալյան, Արթուր Հովհաննիսյան, Անուշ Բեղլոյան, Հովիկ Աղազարյան, Նարեկ Բաբայան, Էմմա Պալյան, Հակոբ Ասլանյան, Լիլիթ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Վահագն Ալեքսանյան, Հասմիկ Հակոբյան, Նարեկ Ղահրամանյան,Դավիթ Դանիելյան, Մարիամ Պողոսյան, Արթուր Դավթյան, Սարգիս Խանդանյան, Հռիփսիմե Հունանյան, Հայկ Ցիրունյան:

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ մասից պատգամավոր է ընտրվել Զեմֆիրա Միրզոեվան, առաջին մասից՝  Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Արﬔն Գևորգյանը, Լիլիթ Գալստյանը, Արﬔն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Ղազինյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Մխիթար Զաքարյանը, Հռիփսիﬔ Ստամբուլյանը, Աշոտ Սիմոնյանը, Արﬔն Չարչյանը, Ելենա Կիրակոսյանը, Դավիթ Սեդրակյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Վարդևանյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքից՝ Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստում խորհրդարանի կազմավորման՝ նախագահության, հանձնաժողովների նախագահների ընտրությունն է սպասվում:

Արդեն հայտնի է դարձել, որ ՔՊ-ն խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրելու է Հայկ Կոնջորյանի, խմբակցության քատուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյաի թեկնածությունները: Այս խորհրդարանի ղեկավար կազմից չեն լինի նախագահը՝ Արարատ Միրզոյանը, փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ), «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Խորհրդարանի խոսնակի թեկնածու է համարվում Ալեն Սիմոյանը: Ընդդիմադիր խմբակցությունները իրենց խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները դեռ չեն հրապարակել: 

Նշենք, որ այս պահին դեռ հայտնի չէ մանդատների հանձնման հանդիսավոր արարողություն լինելու է, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter