
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը
«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին տեղի է ունեցել դաշինքի՝ խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել