«Չորրորդ ինքնիշխանություն». Աջափնյակում մարդիկ գրանցված են նաև պադստանցիաներում
Եթե Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում մի քանի հազար քաղաքացիների ու պոտենցիալ ընտրողների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Վառելիքի օբյեկտ, բազա» և այլն, ապա Աջափնյակ համայնքում էլ, թերթին հասած տեղեկությունների համաձայն, ընտրողների մի զգալի հատված գրանցված է պադստանցիաների ու մարդաշատ բնակարանների վրա:
Նորահայտ ազգականների գոյությունից անակնկալի եկած և սրտնեղած քաղաքացիներին թաղային իշխանությունները հույս են տալիս, որ ամեն բան ժամանակավոր է ու անցողիկ, և որ պետք չէ նման մանրուքները սրտին մոտ ընդունել, հատկապես, որ ընտրություններից հետո այդ մարդիկ «ավտոմատ» կերպով «լքելու» են հասցեները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել