HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ հայտարարությունը՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության վերաբերյալ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:

Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 ՀՀ դրամի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 9 ամսվա համար` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից:

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված է, որ ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով: Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ  վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter