HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտեցի այգու պաշտպանները սատարում են ԵՊԼՀ ուսանողությանը

Մենք` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության համար:

Մենք համոզված ենք, որ անկախ կողմնորոշումներից և անձերի նկատմամբ համակրանքից` դուք նախևառաջ ոտքի եք ելել պաշտպանելու արդարությունն ու օրինականությունը: Բրյուսովցիներից շատերն ամիսներ շարունակ կանգնած են Մաշտոցի պուրակում` ի պաշտպանություն հանրային տարածքի:

Մենք ցանկանում ենք դառնալ ինքնորոշված քաղաքացիների սերունդ և ապրել մի երկրում, որտեղ օրենքը կհարգեն բոլորը, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաները` լինի քաղաքապետ, թե նախարար: Բոլորին, ովքեր հանկարծակիի են եկել մեր օրինական պահանջներից, մենք հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու մեր համալսարանին, մեր քաղաքին և մեր պետությանը:

Հայկական ինքնորոշված ուսանողների շարժումն ընդդեմ կամայականությունների կարող է իսկապես փոխել մեր երկիրը` բարձր կազմակերպվածության, օրինապահության և ինքնուրույնության շնորհիվ:

Մենք քաջալերում ենք ձեր արդար պայքարը և բաց ենք համագործակցության համար հանուն քաղաքացիական Հայաստանի և ինքնորոշված քաղաքացու:

Ինքնորոշված ուսանողնե՜ր, մենք ձեզ հետ ենք:

Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը: 

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնություն 

20.04.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter