HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ծառուկյանի «տրակտորների հարցը» միասնական շտաբում քննարկման առարկա կդառնա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 18-ին Մարալիկում, իսկ երեկ Վայոց ձորի մարզում  ընտրողների հետ հանդիպման էր մեկնել ոչ դատարկաձեռն: Ծառուկյանը  մարալիկցիներին երեք նոր տրակտոր էր նվեր բերել, իսկ վայոցձորցիներին՝ ընդհանուր առմամբ տասը, այդ թվում՝ եղեգնաձորցիներին  6, ու Վայքի բնակիչների համար 4 տրակտոր:

Ի պատասխան թերթի հարցին, թե՝ արդյոք ՀՅԴ, ԲՀԿ եւ ՀԱԿ միասնական շտաբում, որն, ի վերջո, որոշակի խմբագրմամբ, բայց ընդունել է քարոզարշավի շրջանակներում բարեգործություն անելու անթույլատրելիության մասին դրույթը, հնարավո՞ր է, որ հարց բարձրացվի ու քննարկման առարկա դառնա ԲՀԿ-ի կողմից շարունակական նվիրատվությունների խնդիրը,  եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց. «Իհարկե, հնարավոր է եւ, այո, կանդրադառնանք: Քաղաքական ուժերը պետք է բերեն դիտարկումներ, եւ շտաբի ու մեր խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ ընտրական նպատակներով կատարվող բարեգործությունը չպետք է թույլատրվի: Եթե դա բարեգործություն է՝ ընտրական նպատակներով, այո, պետք է քննարկման առարկա դառնա»:

Լուս.` «Առավոտի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter