ՀայՓոստը գործարկել է վստահության հեռախոսահամար
ՀայՓոստ ընկերությունը տեղեկացնում է, որ գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամար, որն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը և հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն:
«Վստահության հեռախոսահամարը ՀայՓոստ ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների և սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները և առաջարկները հայտնել և ստանալ հետադարձ կապ: Հաճախորդները կարող են նաև նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ [email protected] հասցեին:
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստ ընկերությունը զարգացման ռազմավարության շրջանակում նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը՝ իրականացնելով թափանցիկ և բաց գործունեություն: Վստահության հեռախոսահամարի գործարկումը հնարավորություն կտա ևս մեկ աստիճանով բարելավել հաճախորդների փորձառությունը և բարձրացնել գոհունակության մակարդակը»:
ՀայՓոստի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանը նշում է,- «ՀայՓոստը մշտապես հոգ է տանում իր հաճախորդների մասին և ցուցաբերում է անհատական մոտեցում: Վստահության հեռախոսահամարի և Գլխավոր տնօրենին ուղղված էլեկտրոնային հասցեի գործարկումով վստահեցնում ենք՝ ՀայՓոստի հաճախորդների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց կստանա արձագանք և արդյունավետ լուծում»:
Վստահության հեռախոսազանգերին պատասխանելու են ՀայՓոստ ընկերության մասնագետները, ովքեր օպերատիվ կերպով կարձագանքեն հաճախորդների հարցերին: Հաճախորդները կարող են կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00»,- ասված է ՀայՓոստի հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել