HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Թիվ 6-ում «ամպամած» է

Բավական հետաքրքիր իրավիճակ է տիրում Երևանի թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակի վարչական շրջանը:

Այստեղ պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել գրեթե բոլոր առաջատար ուժերից. ՀՀԿ-ից` Ռուբեն Հովսեփյանը, ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ-ից` Ավետ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է և Աջափնյակ շրջանի ղեկավարը:

Թվում է, թե երկար տարիներ ղեկավարելով այս վարչական շրջանը, Ռուբեն Հովսեփյանը պիտի որ վայելեր բնակիչների հարգանքն ու սերը, սակայն իրականում այդպես չէ:

Բնակիչներից շատերը պատմում են, որ նա, լինելով թաղապետ, այս ողջ ընթացքում ոչինչ չի արել Աջափնյակի համար: «Ոչ տեսել ենք, ոչ լսել, ուղղակի գիտենք, որ ինքն է մեր համայնքի ղեկավարը, հիմա էլ ուզում է պատգամավոր դառնալ, թե ինչո՞ւ, մենք էլ չգիտենք»,- ասաց Աջափնյակի բնակիչներից մեկը:

Մեկնաբանություններ (1)

Super David
Կրադացի նյութը և շատ զայրացա: Ես ինքս, Աջափնյակի բնակիչ եմ, Ռուբեն Հովսեփյանին տեսել եմ հինգ մ. հեռավորությունից միայն, բայց Ասծո առաջ հոգի ունեմ տալու, որ Հովսեփյանը վատ թաղապետ չէ, մանավանդ համեմատած նախկինների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter