
Արմեն Սարգսյանը Տոկիոյում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում, ի թիվս տարբեր երկրների պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հաղոդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել