HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզում 8 մարդ թունավորվել է տավարի քաբաբից

Հուլիսի 21-ին` ժամը 20։30-ի սահմաններում, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ.Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք ստացել են ամբուլատոր բուժում, ունեն նմանատիպ գանգատներ, նույն օրը` ժամը 14։00-ի սահմաններում կերել են միևնույն սննդի կետից գնված տավարի քաբաբ, և ժամը 19։00-ի սահմաններում բոլորի մոտ առաջացել է փսխում և լուծ։

Ներկայումս հոսպիտալացված բոլոր անձինք դուրս են գրվել։

Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել է ինչպես սննդամթերքի նմուշառում, այնպես էլ վերցվել են կենսանմուշներ։ Հետազոտություններն ընթացքի մեջ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter