HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանում 35-ամյա տղամարդու են ծեծել և ազատությունից ապօրինի զրկել

Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Այս մասին ասվում է ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ոստիկանությունը պարզել է, որ հուլիսի 10-ի երեկոյան ընկերոջ բնակարանում ոչ միայն ծեծել, այլև, ըստ ոստիկանության, հոգեկան ուժեղ տառապանք էին պատճառել ու ազատությունից ապօրինի զրկել նույն օրը միջհամայնքային ավտոբուսով Իջևան ժամանած 35-ամյա տղամարդուն:

Ըստ նախնական տվյալների` հյուր եկած տղամարդը ավտոբուսում ծանոթացել էր 49-ամյա կնոջ հետ: Երկուսով եկել են հիշյալ բնակարան, որտեղ տանտերն ու երկու ընկերները հերթական գինարբուքն էին կազմակերպել, տանտերն էլ քնած էր: Ի դեմս կնոջ՝ ճանաչելով իրենց հանգուցյալ ընկերոջ քրոջը և ենթադրելով, թե նրա հետ եկած տղամարդը հետին մտքեր ունի` 29 և 49 տարեկան տղամարդիկ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ավելին, վառվող ծխախոտը հանգցրել էին նրա ճակատին, թքել դեմքին` պատճառվելով հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ:

Այս ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, տանտերը զարթնել էր, նույնիսկ փորձել էր կանխել ծեծն ու խոշտանգումը, բայց՝ անօգուտ: Հետո, երբ խոշտանգողները ենթադրել էին, թե տնից դուրս գալով՝ տղամարդը կարող է դիմել ոստիկանություն` ապօրինի զրկել էին ազատությունից՝ սպառնալով մորթել նրան ու վերացնել ընտանիքը: Արդյունքում 35-ամյա տղամարդը մինչև գիշերվա ժամը երկուսը զրկվել էր անձական ազատությունից:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

29 և 49 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter