HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Մի թեթև կշտամբել են

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ արտգործնախարարությունը խախտել է կառավարության որոշումը և երկու ավտոմեքենա գնել՝ վճարելով սահմանված առավելագույն գնից շատ։

«ՉԻ» - Լավ, դե հիմա կառավարության որոշումը խախտել է՝ խախտել է, «խի տենց փողեր ե՞ն ուտում», կասի ՀՀ շարքային քաղաքացին։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ կառավարության արձագանքը։ Կառավարությունը պարզապես «առաջարկել է այսուհետ պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»։ Մի խոսքով՝ ասել են «էլ տենց բան չանեք»։ Եվ վերջ։

Այնպիսի տպավորություն է, կարծես խոսքը ոչ թե պետական փողերը վատնելու, այլ, ասենք, արգելված վայրում ծխելու կամ փողոցը սխալ տեղով անցնելու մասին է։ Հետաքրքիր է՝ եթե որևէ շարքային քաղաքացի պետությունից մի քանի միլիոն դրամ հարկ թաքցնի, նրան նույնպես խորհուրդ կտա՞ն «էլ տենց բան չանել»։ Իսկ պետբյուջեի միջոցները, հիշեցնենք, հենց այդ հարկերից են գոյանում։

Ի դեպ, հետաքրքիր է նաև' ֆինանսների նախարարությունն Էդուարդ Նալբանդյանի փարիզյան բնակարանի և ընտանիքի անդամների ճամփորդությունների «մոմենտով» ոչինչ չի՞ հայտնաբերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter