HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Մատչելի ապառիկ` ՕԵԿ-ից

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` «Օրինաց երկիր» կուսակցությունը նոր մեթոդ է հորինել ընտրողներին իր կողմը գրավելու համար: Ըստ այդմ` հիմա էլ ՕԵԿ-ի համար աշխատող կանայք են հայտնվել, որ Երևանում, դռնեդուռ ընկած, մարդկանց իրազեկում են «մատչելի պայմաններով ապառիկի մասին»:

Շենգավիթի բնակիչներից ոմանց պատմելով` ՕԵԿ-ականները, թակելով դուռը, խնդրում են բացել` տեղեկացնելով, թե մատչելի առաջարկ ունեն. «Մատչելի պայմաններով ապառիկ կարող եք ձևակերպել, առաջին ամիսների վճարումը մենք ենք կատարում»: Բնակիչներին ներկայացրել են, թե ապառիկ պայմաններով կարող են կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ իրեր վերցնել: Երբ բնակիչներից մեկը ծաղրել է ՕԵԿ-ականներին` ասելով` «Իսկ մուրաբա չե՞ք բերել», կանայք պատասխանել են, թե այս ակցիան մուրաբայից լավն է:

Լսելով վերոնշյալի մասին` մենք, իհարկե, չհավատացինք: Ախր էն «գյոզալ», Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ` «լույսի պես մաքուր» կուսակցությունն ինչպե՞ս կարող է նման բան թույլ տալ իրեն: Չէ, այդ մեկը լինելու բան չէ, երևի չուզվորություն են անում «Օրինաց երկրին», որ օրինաց երկիր չունենանք: Ինչ վերաբերում է մուրաբային, մուրաբան բոլորովին ուրիշ բան է` շատ օգտակար է մարդու օրգանիզմին, վիտամիններ է պարունակում, քաղցր է, նպաստում է հիշողությանը...

Մեկնաբանություններ (1)

Armen
BHK-akan hetq.am, inchu mi ttu xosq cheq grum Tsarukyani hascein,.......... es gitem............................................ na shat aratadzern e...............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter