
ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդին
Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել