
Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները վաղը թաղելու են օլիգարխիան
Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի և էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով:
Օլիգարխիայի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում: Ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական հոգեհանգիստը, ապա` ժամը 13:00-ին, տեղի կունենա թաղման թափորի երթ, որը կսկսվի Մաշտոցի պուրակից, ապա կուղղվի Մաշտոցի պողոտայով դեպի Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոց և կավարտվի Մաշտոցի պուրակում: Ժամը 14:00-ին պուրակում տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:
Հայաստանի ողջ ինքնորոշված ժողովուրդը տոնում է օլիգարխիայի մահը:
Այլևս երբեք նա չի վայելի իր մենաշնորհը,
այլևս երբեք նա բարեգործություն չի անի չվճարված հարկերով,
այլևս երբեք նա բուծիկներ չի կառուցի մեր այգիներում,
այլևս երբեք մենք չենք տեսնի նրա անպատժելիությունը:
Օլիգարխիայի մահով մենք հրաժեշտ ենք տալիս տգիտությանը, անպատժելիությանը, անօրինականությանը, հակասահմանադրականությանը, կոռուպցիային, ստախոսությանը, հանցավորությանը, ազգայինհարստությանթալանին...
«Մենք ենք այս քաղաքի տերը»
Մեկնաբանել