HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը

ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ:

Առանց Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարի՝ մեր պետականությունը ենթակա է ամբողջական փլուզման:

Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը, պանթուրանական ծրագրերը ձախողելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության, բայց մասնավորապես Սյունիքի հայ երիտասարդության պարտականությունն է: 

Մեր ազգային գոյամարտի այս հանգրվանում, աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները զոաշարժի են ենթարկում իրենց բոլոր ուժերը, մտնում են պայքարի դաշտ ու մեկնարկում «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.

- Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակների վրա քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,

- Ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,

- Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում։

- Սյունիքի մեջ երիտասարդական կենտրոնների ստեղծում,

- Երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիրի» իրագործում։

- Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ:

Կոչ ենք ուղղում հանձնառու երիտասարդությանը մասնակից դառնալ մեր աշխատանքներին և ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter