HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նորվեգիայում տեղի կունենան ոգեկոչման միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նորվեգիայում այս տարի երեք ոգեկոչման միջոցառում է նախատեսվում:

Ավանդույթի համաձայն Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերը ապրիլի 24-ին կհավաքվեն Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածքում, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր:

Նույն օրը Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բերգենում տեղի հայերը կհավաքվեն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, Վեգորշայ (Vegårshei) համայնքի հայերի նախաձեռնությամբ և Նորվեգիայում Հայկական մշակութային միության աջակցությամբ, Վեգորշայ համայնքի եկեղեցում կկատարվի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մշակութային միջոցառում և կմատուցվի հոգեհանգստի պատարագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կարգադրությամբ և օրհնությամբ: Միջոցառմանը կմասնակցեն տեղի և Օսլոյի հայերը, տեղական ինքնակառավարման մարմինների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես կգա նաև Կրագերո (Kragerø) համայնքի ղեկավարը: Կրագերոն Նորվեգիայի առաջին համայնքն է, որը պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

Հենց Կրագերոյում է բնակվել նորվեգացի միսիոներ և հայ ազգի բարեկամ, ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնը, ում նվիրված հուշարձանը տեղադրված է Կրագերոյում: Կրագերոյի և Վեգորշայի քաղաքապետերի հորդորով և Նորվեգիայի հայերի կոչ-դիմումի հիման վրա՝ Վեգորշայի համայնքային խորհուրդը հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման կդնի հայերիս համար շատ խորհրդանշական օրը` ապրիլի 24-ին:

Ավագանու անդամների դրական քվեարկության դեպքում՝ Վեգորշայը կլինի Նորվեգիայի երկրորդ համայնքը, որ ճանաչել է ցեղասպանությունը: Այս փաստը դրական ազդակ կհանդիսանա այլ համայնքների, քաղաքների և, միգուցե նաև,  երկրի խորհրդարանի մակարդակով հայերի ցեղասպանության ճանաչման հարցի արծարծման  համար: 

Էրիկ Գրիգորյան

Օսլո, Նորվեգիա

21-ը ապրիլի 2012թ.

Մեկնաբանություններ (2)

Christine Kirkorian
Parev Arlen, Votre abonnement à France Arménie est terminé depuis le 31/01/2014. Ce magazine est une excellente façon de rester en contact avec les Arméniens :) Vos journaux reviennent systématiquement à cause d'un problème d'adresse... Pouvez-vous me contacter et me donner votre adresse SVP ? Christine Kirkorian
Arlen Arnekian Aarsland
I live in Bryne. I am Armenian from Syria married to a Norwegian. I want to have contact with Armenians here in Norway.... How? How can I share in 24.April next year. Where can I light a candle to our martyrs?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter