
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Հուլիսի 24-ին, ժամը 18։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երկու դի։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ինքնությունը չպարզված ուղևորի (մոտ 16 տարեկան աղջիկ, կենդանության նշաններ չեն եղել)։
Ինքնությունը չպարզված ուղևորը, տուժածներ Ա․ Գ․-ն (ծնված 1982 թ․), Լ․ Խ․-ն (ծնված 1988 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1989 թ․), իսկ Գ․ Հ․-ն՝ տեղի ուժերով, հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են 16 տարեկան աղջկա և Վ․ Խ․-ի մահը, Ա․ Գ․-ի և Լ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Գ․ Հ․-ինը՝ բավարար։
Մեկնաբանել