
Հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում
Հուլիսի 25-ին, ժամը 08։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում գտնվող բժշկակական քոլեջի տանիքից ծուխ է նկատվում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08:42-ին։ Մասամբ այրվել է ռեստորանի խոհանոցը (20 քմ)՝ գույքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել