HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում

Հուլիսի 26-ին` ժամը 02։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 350» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․), «Mercedes W124» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1986 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Ա․ Ջ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes 350» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։ Փրկարարները «Mercedes 350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի․ Մ․-ին (ծնված 1987 թ․) և «Mercedes W124» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter