HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ընկել է ձորը

Հուլիսի 26-ին` ժամը 02։57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի «Չաթախ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղոդրմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Չաթախ» կոչվող հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ք․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 600 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ:

Փրկարարները ձորում հայտնաբերել են ուղևոր Մ․ Վ․-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter