
Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բացահայտել են Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք:
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):
Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն ՀՀ դրամ: Գործի նյութերը փոխանցվել են դատախազություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել