HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը մերժվեց. Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ պնդելով, որ Վարդազարյանի եկամուտների վերաբերյալ հայտարարագրում 13-14 անճշտություն կա:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ՝ Վարդազարյանի բանկային տվյալների քաղվածքից պարզ է դառնում, որ նրա հաշվին առնվազն երեք տարի նույն տեսակի գումար է մուտքագրվել, որը փոխանցող սուբյեկտը, փոխանցման նպատակը հայտնի չեն, այդ գումարի վերաբերյալ տվյալներ առկա չէ նաև Վարդազարյանի հայտարարագրում:

Նշենք, որ Վարդազարյանն ու վերջինիս ներկայացուցիչը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ նիստին չեն ներկայացել, Վարդազարյանը միայն գրավոր առարկություններ է ներկայացրել, նշել, թե հարցերի դեպքում պատրաստ է գրավոր պատասխանել:

Հիշեցնենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են՝ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Նրան մեղադրյալ ներգրավելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է դատարան, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է բողոքն ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել Վարդազարյանի իրավունքների խախտումը: Ըստ դատարանի վերլուծության՝ Վարդազարյանին մեղադրյալ ներգրավելիս նրա անձեռնմխելիությունը հաղթահարված չի եղել: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter