HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվաստման հերթերը կկարգավորվեն բջջային հավելվածով

Earlyone ընկերության հաղորդագրության համաձայն՝ համագործակցելով Առողջապահության նախարարության հետ Ընկերությունը նորարարական լուծում է առաջարկում պատվաստանյութ ստանալու համար ձևավորված հերթերի կառավարման համար:

Հայաստանում ձևավորվել են պատվաստումային շրջիկ կայաններ, որտեղ պատվաստանյութ ստանալու համար զբոսաշրջիկների՝ հատկապես իրանցիների, շրջանում առանձնակի հետաքրքրություն է նկատվում։

«Կայաններում հերթերի համակարգման և վեճերից խուսափելու համար հուլիսի 17-ից ներդրվել է Earlyone էլեկտրոնային հերթագրման համակարգը, որի արդյունավետությունն արդեն իսկ ակնհայտ է։

Համակարգում գրանցվելու և հերթագրվելու հնարավորություն ունեն օտարերկրյա քաղաքացիները, կացության իրավունք ունեցող անձինք և ՀՀ քաղաքացիները․ վերջիններս ունեն հերթագրման առաջնայնություն։

Առաջիկա օրերի ընթացքում հնարավոր կլինի նաև հերթագրվել Earlyone բջջային հավելվածի միջոցով՝ նախապես նշելով մոտենալու օրն ու ժամը ու ստանալ պատվաստանյութ առանց սպասելու։

«Այժմ հերթերն ավելի համակարգված են։ Սպասողները արդեն իսկ տեսնում են իրենց հերթը մոնիտորի վրա, և այսպիսով խուսափում ենք հերթերից ու վիճաբանություններից»,- նշել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանը»,- ասված է Ընկերության հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter