HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան դաշտում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում՝ հուլիսի 26-27-ը, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ (ԱԻՆ)

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ 

Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-ին, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter