
Մաճկալաշենի գերեվարված բնակիչը գյուղ է վերադառնում
Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչը, որն այսօր կորած անասուններին որոնելիս հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել, վերադառնում է գյուղ։ Այս պահին 32-ամյա Արտակը բուժզննում է անցնում Ստեփանակերտում, ինչի ավարտից հետո եղբոր հետ կվերադառնա գյուղ։ Այս մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից։
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել