HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք

Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.82⁰ և արևելյան երկայնության 44.31⁰ աշխարհագրական կոորդինատներով` Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Նոր Խաչակապ, Արջահովիտ գյուղերում` 2 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter