
Հրդեհ Երասխ գյուղում
Հուլիսի 26-ին, ժամը 17։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել