
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել Թուրքմենստանում, Եգիպտոսում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ի մի շարք հրամանագրերով՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ է նշանակել Թուրքմենստանում, Եգիպտոսում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում։
Նախագահը Հրաչյա Փոլադյանին նշանակել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան, Ռուբեն Խարազյանին՝ Թուրքմենստանում, Անահիտ Հարությունյանին՝ Կուբայի Հանրապետությունում, Արման Հակոբյանին՝ Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի բազմազգ պետությունում։
Նախագահի հրամանագրերով՝ դեսպանի պաշտոնից հետ են կանչվել Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Հրաչյա Փոլադյանին՝ Իրաքի Հանրապետությունից։
Մեկ այլ հրամանագրով՝ նախագահը Բորիս Ռուբենի Սահակյանին շնորհել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել