
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակն ավելացել է 43-ով
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 43 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։
***
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
Մեկնաբանել