HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի քաղաքապետը ՀՀԿ-ի քարոզարշավ է իրականացնում մանկապարտեզներում

Արդեն մի քանի օր է` Արմավիրի հանրապետական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հանդիպումներ է ունենում քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատակիցների եւ երեխաների ծնողների հետ: Ծնողներից մեկը պատմեց, որ մանկապարտեզի տնօրինությունն իրեն ստիպողաբար է բերել հանդիպման, եւ նշել են` եթե չգաս «ձեր համար վատ կլինի»: Քաղաքապետն իր հանդիպումներում բոլորին կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ թիվ 21 ընտրատարածքում ընտրել ՀՀԿ-ի թեկնածու Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ):

Ռուբեն Խլղաթյանը, երբ օրեր առաջ այցելել է Արմավիրի թիվ 7 մանկապարտեզ եւ հերթական անգամ հորդորել քվեարկել միայն ՀՀԿ-ի ու Ալեքսան Պետրոսյանի օգտին, երկու ծնող հայտարարել են, թե չեն ընտրելու մատնանշված կուսակցությանն ու թեկնածուին, ինչից հետո քաղաքապետը խիստ բարկացել է եւ նույնիսկ պահանջել նրանց երեխաներին հանել մանկապարտեզից:

Թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաջանյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում չժխտեց, որ քաղաքապետը այցելել է մանկապարտեզ եւ ընտրությունների թեմայով զրուցել իրենց եւ ծնողների հետ:

«Հանդիպում ունեցել է, չեմ առարկում, թե հանդիպում չի եղել: Ո՞վ է իրենց կամքի վրա բռնանում` կընտրեն, թե չեն ընտրի, ում ուզում են թող ընտրեն, ուղղակի խոսակցությունը եղել է այնպես, որ քաղաքապետը հայտարարեց, թե ինքն ուզում է, որ մասնակցենք ընտրություններին: Մի ծնող ասեց, որ ինքը չի մասնակցելու, քաղաքապետն էլ ասաց, թե ում ուզում եք ընտրեք, բայց անպայման մասնակցեք: Ընդամենն այդքան բան է եղել, ուրիշ ոչ մի բան չի եղել: Ձեզ ազնվությամբ ասում եմ, որ այդ հանդիպմանը ոչ մի թեկնածուի անուն չի շոշափվել:1000 տոկոսով ասում եմ, որ ոչ մի թեկնածուի անուն չի տրվել»,-վստահեցրեց Գայանե Աղաջանյանը:

Նա հերքեց նաև որեւէ երեխայի հեռացումը մանկապարտեզից` ասելով, թե բոլորն էլ հաճախում են:

Երբ մանկապարտեզի տնօրենին հարցրինք, թե ինչու է քաղաքապետը նման հանդիպումներ ունենում, եթե կոնկրետ թեկնածուի անուն չի տալիս, Գայանե Աղաջանյանի լսողությունն այդ պահին «վատացավ», եւ չլսեց իմ հարցերը: Ուղիղ 3 րոպե նա նորից ճշտում էր իմ անուն-ազգանունն ու լրատվամիջոցի ունվանումը` այդպես էլ  չպատասխանելով կոնկրետ հարցին: 

Փորձեցինք զրուցել և պարզաբանումներ ստանալ անձամբ քաղաքապետից, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին: 

Մեկնաբանություններ (2)

nan
kam ov chqvearki nra votqerin kkraken))
GEVORG
Քվեարկեք մեզ, որ թալանենք ձեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter