
Կուբայում Հայաստանի դեսպան է նշանակվել Անահիտ Հարությունյանը
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Անահիտ Հարությունյանը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»,- ասված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել