
Կոլումբիայում և Բոլիվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը
Նախագահ Ա. Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում:
Լուսանկարում՝ աջից՝ դեսպան Ա. Հակոբյանը, Բրազիլիայի նախագահը (2020թ. օգոստոսի 19)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել