HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրել Մարտունու ԲԿ-ին

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար նախատեսված ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նոր և ժամանակակից ռենտգեն սարքավորումը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքավորման՝ թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Ի հավելումն, թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանել, փնտրել և ուղարկել բարձրորակ պատկերներ, ինչպես նայև հեշտությամբ հետևել հիվանդության ընթացքին։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter