
ԵՄ-ում չափահասների 70 %-ը կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ պատվաստում է ստացել
ԵՄ-ում չափահասների 70 %-ը կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ պատվաստում է ստացել, իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիների 57 %-ը՝ ամբողջությամբ պատվաստվել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ հուլիսի 27-ին, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա կոչ է արել ԵՄ բոլոր քաղաքացիներին շարունակել պատվաստվել, քանի որ SARS-CoV-2-ի դելտա տարբերակը խիստ վտանգավոր է։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ Եվրամիությունն ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բավարար քանակ, իսկ Միության հիմնական նպատակն է մինչև այս ամռան վերջ ամբողջությամբ պատվաստել չափահաս բնակչության առնվազն 70 %-ին։
Գերմանիայի չափահաս բնակչության 73 %-ն առնվազն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանը։
61% (50,7 Mio) der Bürgerinnen und Bürger in ?? sind mind. einmal geimpft, 49,7% (41,3 Mio) haben den vollen Impfschutz. Damit sind ~73% der Erwachsenen mind. einmal geimpft. Wer noch nicht geimpft ist, kann das noch heute ändern. Seien Sie solidarisch, lassen Sie sich impfen!
— Jens Spahn (@jensspahn) July 27, 2021
Նրա տվյալներով՝ բնակչության 61 %-ը (50,7 միլիոն մարդ) ստացել է առաջին չափաբաժինը, իսկ ամբողջությամբ պատվաստվել բնակչության 49,7 %-ը (41,4 միլիոն մարդ)։ ԵՄ-ում և Գերմանիայում պատվաստման գործընթացն ի սկզբանե, պատվաստանյութերի պակասի պատճառով, չէր ընթանում նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Ներկայում այդ պակասը լրացվել է։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել