«Թեղուտ ՓԲԸ»-ի անվտանգության պետը ցանկացել է գնել թեղուտցի ընտանիքի հողակտորը (վիդեո)
«Թեղուտ ՓԲԸ»-ի անվտանգության պետ Սամվել Դավթյանն ամիսներ առաջ ցանկացել է գնել թեղուտցի ընտանիքի հողակտորը: Ընտանիքն ընդդիմացել է և հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները:
Կնոջ ամուսինը իր սեփական կամքով հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից: Կինը վախեցած պատմում էր դեպքի մանրամասների մասին, միևնույն ժամանակ ահազանգում էր, որ չի բացառվում իր տղային էլ «նուն օրը գցեն», ինչ մյուսին, ով այսօր հիվանդանոցում է:
Տիկինը նաև նշեց, որ վախենում է` իր տղային էլ հեռացնեն գործից: Նա չի բողոքել, ոչ մեկի չի դիմել: Սակայն դժգոհությունների ալիք է բարձրացել գյուղում, ինչը ցույց տվեց, որ թեղուտցին ի զորու է իր իրավունքներին տեր կանգնել: Գյուղ կանգնի` գերան կկոտրի...
Թեհմինե Ենոքյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել